Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Քիչ ածխաջրերով դիետաները դեպրեսիա են առաջացնում

Քիչ ածխաջրերով դիետաները դեպրեսիա են առաջացնում

Ավստրալական գիտնականները բացահայտել են քիչ ածխաջրերի պարունակությամբ դիետաների երկարաժամկետ բացասական հետեւանքները: Ըստ Meddaily-ի, նման դիետաներն արդյունավետ են արագ նիհարելու տեսանկյունից:

 

Սակայն հետո մարդը շատ արագ վերականգնում է կորցրած կիլոգրամները: Նման դիետայի մեկ այլ թերությունն այն է, որ օգտագործվող ածխաջրերի քանակը պակասեցնելու արդյունքում չի բացառվում վնասակար խոլեստերինի աճը, ինչը բերում է սիրտ-անոթային հիվանդությունների:

Երկարատեւ խնդիրների շարքում գիտնականներն առանձնացնում են տրամադրության անկումը, դեպրեսիան: Բացառելով ածխաջրերը՝ մարդն իրեն զրկում է սննդարար նյութերից եւ հակօքսիդներից, որոնք բարերար են ազդում սրտի եւ անոթների վրա:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
Լուսանկարը. nibler.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ